Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Քերի. «ԱՄՆ-ը պատասխանատու չէ»

Քերի. «ԱՄՆ-ը պատասխանատու չէ»
23.06.2014 | 11:55

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրաքի ժողովուրդը ուժ գտնի իր մեջ կազմելու այնպիսի կառավարություն, որը կներկայացնի բոլոր իրաքցիներին, ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել Բաղդադում իշխանություն ձևավորելու գործընթացին:
Քերին տարածաշրջանային այցով ժամանել է Կահիրե և պատրաստվում է առաջիկայում այցելել Իրաք: Լրագրողներին նա ասել է, որ Վաշինգտոնն իրեն պատասխանատու չի համարում իրաքյան ճգնաժամի համար:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ